25 Նոյեմբերի, 2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Արդեն գործնականում սկսել է երևանյան վերելակների փոխարինման գործընթացը…

Այս օրերին տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են…

Վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը.

վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով,

իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասպան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից…

Երևանի վերելակների 70 տոկոսը 40 տարեկան և ավելի հին է…

Փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա…

Ներկայումս քաղաքապետարանը փորձնական ծրագիր է իրականացնում…

Հիմնական ֆոնդը փոխարինվելու է փոխառու միջոցներով…

kotayk

Լրահոս