30 Հունիսի, 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության ոլորտում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները խուճապ են առաջացրել ոլորտում աշխատողների շրջանում։

Նրանք կարող են գործազուրկների շարքերը համալրել։ Տեղեկությունների համաձայն, պետք է միավորվեն Երևանում գործող հակահամաճարակային չորս ծառայությունները։ Երեկ նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը հաստատեց, որ երկուսը մեկում են միավորվելու, կրճատումների մասին այլ մանրամասներ չասաց, փոխարենը նախարարը վստահեցրեց, որ կրճատումներ չեն լինելու։ Օպտիմալացման շրջանում նաև 2 հոգեբուժարան կմիավորվի՝ Նորքի և Նուբարաշենի։ «Այս փուլում բուժաշխատողների կրճատում չի նախատեսվում»,- ասաց նա և նշեց, որ մոտ օրերս մամուլի հաղորդագրություն կտարածեն»:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս