12 Հունվարի, 2018

Երեկ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած փոքրիկը` Հասմիկ Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եղբոր`Ռուստամ Գրիգորյանի դուստրն է:Մարտուն Գրիգորյանին պատկանող «Տրանս Ակնթարթ» տրանսպորտային կազմակերպության մամուլի պատասխանատու Լիզա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս Հրեշտակի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում` հունվարի 13-ին ժամը 17:00-ին»:

Գրիգորյանների հարևանների համար լուրը միանգամայն անակնկալ էր: Մեզ հետ զրույցում ասացին, որ լսել էին, թե փոքրիկը 5 օր է՝ տեղափոխվել է Երևան՝ սուր-շնչառական վարակի պատճառով: «Կսեն սրտի արատ ուներ, բայց քիչմ կասկածելի կթվա»,-ասաց նրանցից մեկը:

Ի դեպ, փոքրիկի հայրը՝ Ռուստամ Գրիգորյանը, մեր տեղեկություններով Վեոլիա ջուր ՓԲԸ-ի Շիրակի մասնաճյուղում պատասխանատու պաշտոն է զբաղեցնում, նախկինում պաշտոն էր զբաղեցնում Գազպրոմ Արմենիայում:

Hraparak.am

kotayk

Լրահոս