4 Փետրվարի, 2019

Արարատի մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ տարբեր ԶԼՄ-ների նամակներ են ուղարկում՝ տեղեկացնելով, որ մարզպետ Գարիկ Սարգսյանի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը մտնում է աշխատակիցների սենյակներ և նրանց ստիպում, որ աշխատանքից ազատման դիմում գրեն։ Նշենք, որ աշխատողների հարցերով առհասարակ զբաղվում են աշխատակազմի ղեկավարները կամ կադրերի բաժնի պետերը, ասել է թե՝ խորհրդականը չունի նման լիազորություններ։ Աշխատակիցները պնդում են նաև, որ Միրզախանյանը մարզպետ Գարիկ Ս

արգսյանի մորաքրոջ հարսն է։ Տեղեկությունը ստուգելու համար զանգահարեցինք մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։ Վարչության աշխատակիցը մեզ հետ զրույցում հերքեց, որ Միրզախանյանը Սարգսյանի մորաքրոջ հարսն է՝ ասելով, որ այդ մասին լուրերն իրենք տեսանյութով հերքել են արդեն․

«Դա ապատեղեկատվություն է, մենք ամիսներ առաջ վիդեոնյութով հերքել ենք, որ Լիլիթ Միրզախանյանը մարզպետի մորաքրոջ հարսն է, նման բան չկա»։

Հարցրինք, թե ո՞րն է պատճառը, որ մարզպետարանի աշխատակիցների շրջանում նման դժգոհություններ կան ու հենց Միրզախանյանի անունն են շոշափում․

«Ես նման դժգոհությունների մասին ձեզնից եմ լսում, եթե կան այդպիսի նամակներ, կարող եք հրապարակել, բայց նման բան չկա, այս պահին աշխատանքից ազատվողներ չկան»։

Իսկ Գարիկ Սարգսյանի մարզպետ նշանակվելուց հետո քանի՞ հոգի է աշխատանքից ազատվել, աշխատակիցը պատասխանեց․

«Այո, ազատվել են, իրենց դիմումների համաձայն ազատվել են, ես հիմա կոնկրետ թիվ չեմ կարող ասել, մեզ գրավոր հարցում ուղարկեք, կպատասխանենք»։

 

 

kotayk

Լրահոս