mnews

7 Օգոստոսի, 2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Aravot.am-ին է տրամադրել «ինվոյսը», որն, ըստ փոխվարչապետի, փաստ է, որ իր տիկին Գոհար Աբաջյանը ԱՄՆ է մեկնել եւ այնտեղ հանգստացել ընտանեկան բյուջեի հաշվին: Օրեր առաջ Միրզոյանը՝ Aravot.am-ի դիտարկմանը՝ իր ընդդիմախոսների համար բանավոր խոսքը բավարար չէ, որ շրջագայությունը եղել է ոչ պետական բյուջեի հաշվին, նրանք փաստեր են պահանջում, ասել էր՝ «Չեմ ներկայացրել, առավոտյան հետեւեք իմ էջին, ինվոյսները կներկայացնեմ»:

Փոխվարչապետն Aravot.am-ին է տրամադրել «Ավատուր» ՍՊԸ-ի տրամադրած հաշվի-ապրանքագրի լուսանկարը, որտեղ գումարի վրա սեւով ջնջում կա: Այս հաշիվ-ապրանքագրի վրա նշված է՝ ստացման հիմքը եւ նպատակը՝ ավիատոմսը: Գումարը մի քիչ կասկածելի է, 116 հազար դրամ է գրված, սակայն 116-ի դիմաց կարծես մի թիվը միտումնավոր ջնջել են: Մեր հարցին՝ թե ինչո՞ւ է թիվը ջնջված, պարոն Միրզոյանը պատասխանեց՝ համարում եմ, որ գումարի չափը էական չէ։ Եթե ձեզ հետաքրքիր է տոմսի՝ մեր ընտանեկան բյուջեից գնված լինելու փաստը, համեցեք՝ ապացույցն ունեք։ Կասկածելին ո՞րն է»:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

kotayk

Լրահոս