26 Հոկտեմբերի, 2019

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան ներսում միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում, նշված խաղատան անվտանգության պետ, Երևանի բնակիչ, 35-ամյա Գարեգին Կ.-ն իր՝ թվով 10 աշխատակիցների հետ, նշված խաղատանը խաղադրույք կատարելու հարցի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ, 38-ամյա Բաբկեն Ա.-ի և 46-ամյա Միքայել Շ.-ի հետ, որի ընթացքում վերջիններս հարվածներ են ստացել, ինչի հետևանքով Միքայել Շ.-ին վնասվածքներ են պատճառվել: Գ. Շամշյանի տեղեկություններով, Հրազդանի ոստիկանները հայտնաբերել են թե տուժածներին, և թե խաղատան անվտանգության պետ ներկայացած Գարեգին Կ.-ին, ով նույնպես ներկայացվել է ոստիկանության Հրազդանի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել:

 Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ, մյուս անձանց ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Միքայել Շ.-ն Երևանում գործող ԱՁ-ներից մեկի տնօրենն է:

kotayk

Լրահոս