30 Հունվարի, 2017

Վերջերս ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, պատկանող «SAS» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացնում։

Անցած հինգշաբթ ՀՀԿ-ի Խորհրդի նիստին մասնակցելու համար կուսակցության գրասենյակ ժամանած Արտակ Սարգսյանը արագ ճեղքեց լրագրողական «պատը», և ստուգումների վերաբերյալ հարցերին ի պատասխան ասաց՝ որտե՞ղ ստուգումներ չի լինում։ Մեզ հասած տեղեկություններով՝ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ և ՀՀԿ-ական պատգամավորին տուգանել են 20 միլիոն դրամով։

ՊԵԿ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ին 20 միլիոն դրամով տուգանելու լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ «Լրացուցիչ տեղեկատվություն Ձեզ կտրամադրվի գործընթացի ավարտից հետո» 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով «Սաս Գրուպը», ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 876 միլիոն 491 հազար դրամ, որից միայն հարկային մարմնին վճարումը կազմել է 345 միլիոն 636 հազար դրամ: Անցյալ տարի այս ընկերությունը հարկատուների ցանկում զբաղեցրել է 102-րդ տեղը:

2015-ին, նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «ՍԱՍ»-ը ոչ միայն ցանկում իր հորիզոնականով է 2016-ի համեմատությամբ բավականին հետ դիրքերում եղել (168-րդ տեղում), այլեւ վճարած հարկերով: Ընդհանուր առմամբ 2015-ին «ՍԱՍ Գրուպ»-ը պետբյուջե է վճարել է 496 միլիոն 400,4 հազար դրամ, որից 184 միլիոն 108,8 հազարը՝ հարկային մարմնին:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս