2 Դեկտեմբերի, 2016

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից Hraparak.am-ը հետաքրքրվել է , թե ինչպես պետք է վերացնել անջրպետը արտերկրի բուհերն ավարտած շրջանավարտների եւ ՀՀ բուհերի շրջանավարտների միջեւ, որպեսզի արտերկրի բուհերի շրջանավարտները չունենան առավելություններ։

Նկատեցինք, որ ՀՀ բուհերի շրջանավարտներն էլ պետք է պահանջված լինեն աշխատաշուկայում, ինչպես՝ արտերկրի բուհերի շրջանավարտները։

«Չեմ կարծում, թե արտերկրի բուհերում ուսանած երեխեքը որ գալիս են այստեղ, մենք դռները բաց բոլորին ընդունում ենք։ Նախ՝ իրենք ավելի մեծ հնարավորություններ ունեն աշխատանքի անցնելու այն երկրում, որտեղ սովորել են։ Իրենք ավարտած լինեն այստեղի բուհերը, թե արտերկրի՝ այստեղ գալուց հետո իրենց առաջարկում են ամենաշատը կրտսեր մասնագետի աշխատանք, քանի որ չունեն ստաժ։ Իսկ կրտսեր մասնագետը ստանում է 80 հազար դրամ աշխատավարձ։ Հիմա այդ երեխաները չեն գալիս, եւ մեր հիմնական խնդիրը նրանց այստեղ բերելն է, որովհետեւ քաղծառայությունն այդ հնարավորությունը չի տալիս։ Ի՞նչ է նշանակում արտերկրի բուհերում ավարտել մագիստրատուրան, դա նշանակում է, որ նա տվյալ ոլորտում ունի ուժեղ կառավարմանը վերաբերող գիտելիքներ։ Նրան այնտեղ առաջարկում են 3000-4000 ԱՄՆ դոլար աշխատավարձով աշխատանք, գալիս է Հայաստան, առաջարկում ես 80 հազար դրամով աշխատանք։ Դրա համար նրանց մեծ մասը գնում է մասնավոր համակարգ։ Մենք պետք է ուժեղացնենք մեր որակը։ Մեր ֆրանասիական, ամերիկյան համալսարանները կամ բնագիտական ուղղությամբ ավարտած երեխեքը շատ լավ տեղավորվում են միջազգային կառույցներում, որտեղ աշխատավարձը բարձր է։ Հիմա ինչ վերաբերում է «Լույս» հիմնադրամով արտերկիր մեկնած ուսանողներին, իսկ «Լույս»-ով գնում են աշխարհի լավագույն համալսարանները, ապա հետ բերելուց հետո մենք պարտավոր ենք այնպես անել, որ այդ երեխաները մի քիչ իրենց հարմարավետ զգան։ Չէ՞ որ, իրենք գնացել են, կարող էին մնալ, բայց հետ են եկել։ Նրանց պետք է հավելավճարներ տալ, որովհետեւ էդ էն շերտն է, որը հետ է գալիս։ Ես կասեի, որ եթե այդ երեխեքը գալիս են եւ համաձայնում են դասավանդել համալսարաններում, ապա իրենց աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի»,- ասել է  Լեւոն Մկրտչյանը։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս