mnews

6 Հունիսի, 2020

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ։ Մինչ Դավիթ Անանյանի փոխարեն նշանակվելը Հովհաննիսյանը 2019–ի հուլիսի 1-ից զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։

Հովհաննիսյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ունի մագրիստորսի կոչում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է հենց ՊԵԿ–ից` 2009-10 թվականներին, երբ զբաղեցնում էր ՊԵԿ Արմավիրի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-իրավաբան, իրավաբանական և հարկադիր գանձումների խմբի առաջատար մասնագետի պաշտոնը։

2014-ին աշխատել է ֆինանսների նախարարությունում` որպես իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ, սակայն 2016-ին կրկին ՊԵԿ է վերադարձել ու շարունակել աշխատանքը։
ՊԵԿ նորոնշանակ նախագահը բանակում չի ծառայել։ Ամեն դեպքում նրա կենսագրական տվյալներում այդ մասին որեւէ խոսք չկա։
Թե ինչու հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, որպես ՊԵԿ նախագահ կանգ առավ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանի տեղակալներից Էդվարդ Հովհաննիսյանի վրա, ըստ էության ունի իր տրամաբանական բացատրությունը։

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Հովհաննիսյանի լոբբինգով զբաղվել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Տեղեկությունների համաձայն Հովհաննիսյանն ու Բադասյանը ընկերական հարաբերություններ ունեն, եւ Բադասյանը երկար ժամանակ է, որ ընկերոջը խոստացել էր այդ պաշտոնը։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն Բադասյան Ռուստամը բավականին մեծ ազդեցություն ունի այս կամ այն պաշտոններում մարդկանց նշանակելու հարցում։ Հենց նրա հետ է խորհրդակցում վարչապետ Փաշինյանը։ Սրանով է բացատրվում նաեւ այն հանգամանքը, որ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվեց երիտասարդ Արգիշտի Քյարամյանը, ով եւս համարվում է Բադասյանի «մարդը»։

Կառավարության աղբյուրները հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը դարձել է գործադիրի «գորշ կարդինալը», եւ կադրային փոխատեղումները կատարվում են մեծամասմբ վերջինիս դաբրոյով։
Կան տեղեկություններ, որ առաջիկայում կադրային այլ փոփոխություններ կլինեն, որոնց չեն շրջանցի նաեւ ուժային կառույցները։

Irakanum.am

kotayk

Լրահոս