27 Դեկտեմբերի, 2018
Վարչապետի պաշտոնակատարը այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բանկերի՝ քաղաքացիների ներած տույժ տուգանքներին: Նրա խոսքերով` իշխանությունների իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի: Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը,  ըստ Փաշինյանի, շարունակական է:

Հայաստանի մի քանի առեւտրային բանկեր կառավարության հորդորով իսկապես սկսել են համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով:

Սակայն, այդ համաներումը փորձում են անել այնպես, որ հնարավորինս քիչ մարդ կարողանա օգտվել ստեղծված հնարավորությունից: Օրինակ՝  որոշ առեւտրային բանկեր բավարարվել են իրենց պաշտոնական կայքէջերում տեղադրել հայտարարություն, որ պատրաստ են զիջել տույժ-տուգանքները այն դեպքում, երբ հաճախորդը սեղմ ժամկետներում կմոտենա բանկ եւ դիմում կգրի: Բայց նկատենք, որ անհուսալի վարկառուների գերակշիռ մասը գյուղացիներն են, որոնց հնարավոր է` ինչ-ինչ պատճառներով հասանելի չլինի բանկերի կայքէջերում տեղադրված հայտարարությունը: Բացի այս, կան վարկային կազմակերպություններ, որոնք իրենց անհուսալի վարկառուներին բացասական են պատասխանում` նշելով, որ իրենք տույժ-տուգանքների համաներում չեն կիրառելու: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

kotayk

Լրահոս