22 Փետրվարի, 2017
ՀՀ տրանսպորտի և կապի  նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ` Հակոբ Բեգլարյանը, օրերս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիր:

Նշենք, որ Հակոբ Բեգլարյանը պաշտոնը ստանձնել է նախորդ տարեվերջին:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ վերջինս որպես անշարժ գույք հայտարարգրել է`  6 բազմաբնակարան շենքի`ոչ բնակելի տարածք (բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, 3 հողամաս, իսկ շարժական գույք` BMW X5, LEXUS LS 460:

Պաշտոնյան տիրապետում է նաև` 19 231 000 ՀՀ դրամ բաժնտոմսի:

Անցում կատարելով բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցներին` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նշենք, որ  վերջինս ունի` 100,000 ԱՄՆ դոլար, 72,000 Եվրո, 35,000,000 ՀՀ դրամ , ընդհանուր առմամբ, եթե այն վերածենք դրամի, ապա կստացվի ավելի քան 120 580 000 ՀՀ դրամ:

Պետք է նկատել, որ Հակոբ Բեգլարյանի եկամուտի աղբյուրների մասին հայտարարգրում, որևէ նշում չկա: Հակոբ Բեգլարյանը նաև առաջադրվել է, որպես պատգամավորության թեկանծու` թիվ 4 ընտրատարածքում՝ Երևանի կենտրոնում:

kotayk

Լրահոս