31 Հունվարի, 2019

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը հունվարի 29-ին դատական հայց է ներկայացրել գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցում: 

Թե որ արտահայտությունն է վիրավորել Գրիգորյանի արժանապատվությունը ԼՈւՐԵՐ.com-ը փորձել է պարզել հենց Սիլվա Համբարձումյանից: Վերջինս նշել է , որ ծանուցում չի ստացել և այդ մասին առաջինը մեզանից է լսում. «Երբ իրեն բռնում էին ամբողջ մամուլը դա էր ցույց տալիս, բայց երբ ազատում էին ես ասացի՝ ինչո՞ւ եք ազատում, այդքան բան են ցույց տվել, դրա համար արժանապատվությո՞ւն է պահանջում»,- զարմացել է Համբարձումյանը:

Համբարձումյանի կարծիքով՝ իր` հենց այդ խոսքի համար են դատի տվել. «Իրեն բռնելու ժամանակ հրապարակված տեսանյութում, բացի տուշոնկաները, զենքերը, նշվում էր, որ մարդկանց ոսկորներ են գտել: Ես ասել եմ այն, ինչը լսել եմ մամուլով, ըստ երևույթին, դրա համար է դատի տվել, ինչը բոլորն են տեսել»,- ասել է  նա:

Ըստ մամուլի հրապարակումներից մեկի` չի բացառվում, որ Գրիգորյանը Համբարձումյանին դատի է տվել լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արված արտահայտության համար. «Էդքան երեխեքի տուն է քանդել։ Էն երեխեքը, որոնց բռնաբարել է»,- ասել է Սիլվա Համբարձումյանը՝ նշելով, թե փաստեր ունի: Փորձեցինք ճշտել՝ հնարավո՞ր է` հենց այս արտահայտության համար են դատի տվել իրեն, հարցին ի պատասխան` Համաբարձումյանը հերքեց, թե ինքը նման արտահայտություն է արել՝ ևս մեկ անգամ նշելով, որ ընդամենը կրկնել է մամուլի հրապարակումները:

Նկատենք, որ բումերանգի էֆեկտը շարունակվում է. եթե նախկինում դատական հայցեր ներկայացնելով աչքի էր ընկնում Սիլվա Համբարձումյանը, ապա հիմա` հակառակ երևույթն է նկատվում: Նշենք, որ մինչ այս՝ նրա դեմ դատական գործ էր հարուցել նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

kotayk

Լրահոս