24 Դեկտեմբերի, 2021
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Բոլոր քաղաքական ուժերը իրենց քաղաքականության տարբեր փուլերում սխալներ են իրականացնում, և չի կարելի է ասել, որ այդ սխալները ամբողջությամբ սխալ են»:
«ՉԻ». Ընդամենը երեկ էինք ասել, որ առայժմ նոր քաղաքապետի մասին բան չենք գրի, մինչև հասկանանք, թե ով է, ինչացու է: Մեկ օրից էլ պակաս ժամանակ պահանջվեց՝ դա հասկանալու համար: Եվ սա ուրախալի փաստ է: Թե չէ միայն Հովիկ Աղազարյանի հույսին մնալն այնքան էլ ճիշտ չէր: Գալուստ Սահակյանը կարող է հանգիստ քնել. իր փառահեղ գործը կիսատ չի մնա: Լավ էլ լրացնում են հայկական «մտքի գոհարադարանը»: Հայաստանի դեպքում սա նորմալ միտք է: Եթե մեզ մոտ հաղթանակներն ամբողջությամբ հաղթանակ չեն համարվում, պարտություններն ամբողջությամբ պարտություն չեն համարվում, հիմա ի՞նչ է եղել. թող սխալներն էլ ամբողջությամբ սխալ չհամարվեն: 

kotayk

Լրահոս