mnews

18 Օգոստոսի, 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սիրված ու ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դմ պայքարի գլխավոր վարչություն և հայտնել, որ տևական ժամանակ է, Facebook սոցիալական ցանցի «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը սպանության սպառնալիքներ է հնչեցնում իր հասցեին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ սիրված երգչուհու հայտնած տեղեկությունները պարզելու և նշված օգտատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։ Կա վարկած, որ հնարավոր է՝ օգտատերն այլ անձ է, սակայն կեղծ անուն-ազգանունով է ներկայանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

kotayk

Լրահոս