19 Դեկտեմբերի, 2016

«Փաստ» թերթը գրում է.

«Կառավարությունը դեկտեմբերի 8–ի նիստում որոշեց 800 մլն դրամ ուղղել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների պարգևավճարի համար:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության նիստում ասաց, որ Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքները 2016 թվականին չեն կատարվել, ուստի չօգտագործվող գումարներից 800 մլն դրամը առաջարկվում է ուղղել ՊԵԿ համակարգի աշխատակիցներին նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաև Ամանորի տոների կապակցությամբ պարգևատրումներ հատկացնելուն:

Մեր տեղեկություններով` սա լուրջ դժգոհություններ է հարուցել բազմաթիվ գերատեսչություններում, որտեղ արդեն ասել են` «պրեմիա» և Ամանորի քեֆ չի լինելու։ Պետական աշխատողները դժգոհել են, որ տարեվերջին հիմնականում տրվող պարգևավճարներով կարողանում էին Ամանորի ծախսերը հոգալ, իսկ այժմ իրենց ընտանեկան բյուջեները զրկվում են այդ հնարավորություններից» :

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս