29 Հոկտեմբերի, 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ի ժամը 20:00-ից միչև հոկտեմբերի 26-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Էրեբունի վարչական շրջանում՝ Գլինկայի փողոցի թիվ 2/Ա շենքի մոտ տեղադրաված սրճեփը կոտրելով՝ գողացել են: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, այն պատկանում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 53-ամյա Գալուստ Գալստյանին, ով ստահակների կատարած հանցագործությսան պատճառով կրել է 2 մլն 440 հազար դրամի վնաս:

Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոչնչությունների կատարած հանցագործությունը ֆիքսվել է փողոցում տեղադրված տեսախցիկների կողմից ու եթե Էրեբունու ոստիկանները սրտացավ մոտեցում ցուցաբերեն, հնարավոր կլինի կարճ ժամանակում հայտնաբերել ձրիակերներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս