25 Դեկտեմբերի, 2017

Գորիս համայնքի ավագանին դեկտեմբերի 28-ին հերթական, բայց տարեվերջյան նիստն է հրավիրել: Օրակարգի հարցերից մեկն էլ համայնքի 2018-ի բյուջեի հաստատումն է: Ըստ ավագանու որոշման նախագծի՝ բյուջեն եկամուտների գծով`773897,9 հազար դրամ է, ծախսերի գծով`773897,9 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) եւ հավելուրդը` 0 դրամ է: Նիստի օրակարգի հարցերից երեքն էլ վերաբերում են համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող եւ որպես «անհայտ քաղաքացիների» սեփականություն փոխանցված համապատասխան հողատարածքները համայնքի սեփականություն ճանաչելուն:

Հողերից մեկը 101,0քմ մակերեսով է, մյուսը՝ 134,0քմ, երրորդը՝ 279,0քմ: Փաստորեն, համայնքային սեփականության հողերը տարիներ շարունակ համարվել են անհայտ քաղաքացիների սեփականություն: Համայնքի ղեկավարությունն էլ, հավանաբար անսալով Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությանը, որոշել է հետամուտ լինել հողերի հետ կապված անճշտությունները վերացնելուն: Նկատենք, որ Գորիսը միակ համայնքը չէ, որտեղ հողերի հետ կապված փաստաթղթային անհամապատասխանություններ կան:

kotayk

Լրահոս