17 Դեկտեմբերի, 2018

Արձակված Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում 13 ժամ առաջ գրառում է արել՝ հեռուստաբանավեճի հրավիրելով «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանին և տալով 24 ժամ: Պետրոսյանի նշած ժամանակը սպառվում է այսօր՝ օրվա ավարտին: 

«Ես միշտ ձեռնպահ եմ մնացել քաղաքական հակասություններն անձնավորելուց, առավելևս՝ վիրավորանքներ սփռելուց, բայց երբ անհարկի վիրավորում են իմ ղեկավարին, անկարող եմ լինում ապահովել հուզական լիակատար չեզոքություն․․․

Հիմա ես Էդմոն Մարուքյանին ՀՂՈՒՄ ԵՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ ՀՐԱՎԵՐ՝ իր նշած հեռուստաընկերությունում՝ իր նշած հաղորդավարի մասնակցությամբ։ Ինքը 24 ժամ ունի՝ համաձայնություն տալու համար․․․

Ակնկալում եմ, որ կլասիկ գործընկերոջս քաջությունը կբավարարի՝ ընդունել առաջարկս՝ փոխարենը խնայելով իր եղբորն ու ազնիվ կուսակիցներին․․․

Սպասում եմ արձագանքի․․»

kotayk

Լրահոս