6 Փետրվարի, 2017

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Դավիթ Տոնոյանը նշանակել  է  Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով նա ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Ներկայացնում ենք Դավիթ Տոնոյանի՝  ՊՆ պաշտոնական էջում հրապարակված կենսագրությունը.

Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում:

Կրթությունը

1991թ. – ավարտել է Երեւանի պետական համալսարանը:
1997թ. – ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան:

Ծառայությունը

1986-1988թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1992թ.-ից ՀՀ զինված ուժերում է:

1992-1994թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում:
1994թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ:
1997թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում:

Աշխատանքային գործունեությունը

1998թ.-ից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ:
2004թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ:
2007թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ:
2009թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ:
2010թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական դասային աստիճան:
2010թ. – ՀՀ նախագահի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Պարգևատրվել է`
«Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյանի», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի» մեդալներով:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

 

kotayk

Լրահոս