1 Մարտի, 2017

ՀՅԴ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականում ընդգրկված ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մամուլից է տեղեկացել այն մասին, որ Փարպի գյուղում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բամզասեր Առաքելյանն օրերս ծեծել է նույն տարածքում առաջարդված ՀՅԴ-ական թեկնածուին։

«Մանրամասներից տեղեկացված չեմ։ Եթե նույնիսկ եղել է այդպիսի վիճաբանություն, դա չի կարող կրկնվել Դաշնակցության հետ։ Ես Բազմասեր Առաքելյանի հայտարարությունը տեսա, որ իրենք ընկերներ են ու չունեն պրոբլեմ», – ի պատասխան լրագրողների հարցին՝ ասաց նախարար Լոքյանը։

Նա ՀՅԴ ցուցակում ընդգրկված է որպես համապետական ցուցակի թեկնածու, իսկ ռեյտինգայինով առաջադրվել է իր որդին՝ Սերգեյ Լոքյանը։ Հարցին, թե ինչպես է գնահատում Թիվ 1 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակով ներկայացված իր որդու հնարավորությունները՝ նախարարն ասաց. «Կարծում եմ, որ ինքը լուրջ մրցակից կկարողանա լինել այդ ընտրատարածքում և ժողովրդից է կախված, թե ինչ չափով ձայներ կունենա»։

kotayk

Լրահոս