18 Հունիսի, 2018

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԱԾ-ն ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության ժամանակ հայտնաբերել է նաև տարբեր մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ: Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցից մեկում երգիչ Արամ Ասատրյանը կանգնած է նույն մեքենայի առջև, որը հայտնաբերվել է Մանվել Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում:

Նշենք, որ , ըստ տարածված ասեկոսեների, երգիչ Արամ Ասատրյանը Մանվել Գրիգորյանի պատճառով էր լքել հայրենիքն ու երկար տարիներ ապրում էր ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի:

 

kotayk

Լրահոս