31 Հոկտեմբերի, 2017

armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ Արմավիր քաղաքի հիվանդանոցից դուրս եկան ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ու ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ Արսեն Այվազյանը: Մեր հարցին ի պատասխան՝ Հունան Պողոսյանն ասաց, որ այժմ հիվանդանոցում է գտնվում պատանդառուն, նրան համապատասխան բուժօգնություն է տրամադրվել, բացի այդ՝ հիվանդանոցում է  նաեւ պատանդ վերցված եւ քիչ առաջ ազատ արձակված երեքամյա տղան:

Հարցին՝ ինչպե՞ս է հաջողվել երեխային փրկել, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Երեխային փրկողը ձեր աչքի առջեւ կանգնած է» (մատնացույց անելով Արսեն Այվազյանին): Արսեն Այվազյանից հետաքրքվեցին, թե ինչպե՞ս են փրկել երեխայի կյանքը, եւ նա ասաց. «Բանակցությունների արդյունքում, ամբողջական աշխատանքի եւ այլնի: Երեխան ողջ առողջ է, տվյալ անձնավորությունը հիմա բուժօգնություն է ստանում»: Դետալների մասին Արմավիրի ոստիկանապետը խոստացավավ ասել ավելի ուշ: Հարցին՝ ճի՞շտ է, որ մանկապարտեզում եղած անձանցից մեկի կոկորդի շրջանում վնասվածք կա, Արսեն Այվազյանը պատասխանեց, որ բոլոր դետալները պարզվում են:

Մեր տեղեկություներով, այս պահին տվյալ հիվանդանոցում է գտնվում նաեւ պատանդառուի նախկին կինը, նա թեթեւ քերծվածքներ ունի: Ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել հիվանդանոց, նույնիսկ գլխավոր բժիշկի հետ խոսելու հնարավորություն չի տրվում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

kotayk

Լրահոս