8 Հունվարի, 2018

Հունվարի 4-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1995 թ. ծնված Ն. Տ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 19.40-ին, անհայտ անձը, ներս մտնելով Զաքյան փողոցի թիվ 30 հասցեում գործող դեղատուն, դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել է 177.000 դրամ և դիմել փախուստի: Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 7-ին` ժամը 1.00-ին, 1981 թ. ծնված Արման Մ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Արման Մ.-ն ձերբակալվել է:

Քննությունը շարունակվում է

kotayk

Լրահոս