7 Օգոստոսի, 2019
Ճիշտ է, որ քաղաքապետն ասում է ՝ «Սանիթեք»-ը ներդրումներ չի անում։Թող բացարձակ տպավորություն չլինի, թե այդ ընկերության փաստաբանն եմ, ես «Սանիթեք»-ին նայում եմ որպես միջազգային ներդրող , և այդուհանդերձ ե՞րբվանից և ինչու՞ «Սանիթեք»-ը դադարեցրեց ներդրումները։

Հիշեցնեմ ՝ անցյալ տարի Հայկ Մարությանի քարոզարշավի ժամանակվանից, երբ վերջինս իր բոլոր ելույթներում հայտարարում էր, որ ետ է վերցնելու այդ գործառույթը տվյալ ընկերությունից։ Որ մի ընկերությունը կշարունակեր գումար ներդնել՝ չիմանալով իր ճակատագիրը։Եվ թող քաղաքապետը չմոլորեցնի երևանցիներին, իբր թե քաղաքապետարանը ամեն կերպ փորձել է օգնել «Սանիթեք»-ին, ուղղակի ստում է, հնարավոր բոլոր միջոցներով խանգարել է ,դրա վառ ապացույցը վերոհիշյալ իր ելույթները քարոզարշավի ընթացքում։ Ինչևէ, ունենք աղբահանության խնդիր ,և այն լուծել է պետք։

Ինչպես է՞ քաղաքային այս իշխանությունն ուզում լուծել. նոր համայնքային ընկերություն է հիմնում,արդեն գրեթե 3.5 միլիոն դոլար մեր բյուջեից ծախսել է , բացի դա էլ տարեկան 2 մլրդ. դրամ հատկացրել է այդ ընկերությանը , հիմա էլ ևս 1.7 մլրդ դրամ ,որի մի մասը մանկապարտեզների վերանորոգման բյուջեից ։(Հլը մի հարցնող լինի էդ վերանորոգման մրցույթները ինչու՞ մինչև հիմա չի եղել ,որ դեռ էդ փողը տեղում է )։ Որ ժամանակին ասում էի սա երևանցիների հաշվին է լինելու, էն ո՞վ էր քրքրվելով համոզում ,որ չէ՛։

Հիմա էլ ասում եմ սա ՉԻ՛ արդարացնելու, ունենալու ենք ժամանակավոր արդյունք։ Այսօր էլ ասում է հիմա համայնքը կանի, հետո, երբ իրավիճակը կկայունանա, նոր կմտածենք այլ օպերատոր ներգրավելու մասին։Դե լավ է ընկեր, բա էդ առածդ մեքենաները ի՞նչ ես անելու, թե Երևանի բյուջեն քո համար « անքաղ բոստան է»՝ հիմա պաշտոնավարումդ մի քանի ամիս երկարացնելու համար մի քանի միլիարդ ծախսես ,հետո էլ «Երևանի հերն էլ անիծած, երևանցիների է՞լ»։

kotayk

Լրահոս