21 Սեպտեմբերի, 2017

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Վայոց Ձորի մարզում մի շարք խարդախություններ կատարելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Եղեգիս գյուղի բնակիչ, 35-ամյա Սեյրան Պողոսյանը և հայտնել, որ այս տարվա հունիսին մի աղջիկ, իր վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ իրենից պարտքով գնել է 1 հատ գառ և խոստացել, որ ժամեր անց կվճարի, սակայն մինչև այժմ այդ աղջիկը 25 հազար դրամը չի վճարել:
Եղեգնաձորի ոստիկանները պարզել են, որ այդ աղջիկը Երևան քաղաքի Զավարյան փողոցի 57/19 շենքի բնակիչ, 45-ամյա Աննա Հարությունյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ վերջինս նաև նույն եղանակով խաբել է Եղեգիս գյուղի բնակիչ, 40-ամյա Հակոբ Աբրահամյանին՝ նրանից խաբեությամբ վերցնելով 3 հատ գառ՝ պատճառելով 85 հազար դրամի վնաս: Ա. Հարությունյանը խաբեությամբ նաև տիրացել է նույն գյուղի բնակիչ, 52-ամյա Մանվել Սահակյանի 3 գառներին, վերցրել և մինչև օրս չի վճարել նրան 95 հազար դրամ: Նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Գագիկ Սանդրոսյանից Ա. Հարությունյանը խաբեությամբ գնել է 5 հատ գառ՝ պատճառելով 120 հազար դրամի վնաս՝ նրան էլ է խոստացել, որ կվճարի, սակայն Ա. Հարությունյանը հօդս է ցնդել:
Մանրամասները՝ այստեղ:

kotayk

Լրահոս