16 Փետրվարի, 2020

Այսօր ռուսական Նորդ Վինդ ընկերության Ա321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան – Մոսկվա չվերթը չի կայացել: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել:
Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչքը իրականացնել ժ.01:20»,-հայտնում են Կոմիտեից։

kotayk

Լրահոս