4 Նոյեմբերի, 2016

 Այսօր ուրբաթ է, այս երեկո առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը մեկ ժամ թեյ կխմի լրագրողների հետ: Սա նոր պրակտիկա է հայ իրականության մեջ, թեեւ որոշ լրագրողներ մտավախություններ ունեն՝ հանկարծ թեյի քանակից նախարարի պատասխանները «ջրիկ» չստացվեն: Ընդհանրապես, առողջապահության նախարարության ղեկավար կազմն էկզոտիկայի սիրահար է՝ նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանն էլ աշխատավայր է գալիս հեծանիվով եւ ուսին բազմած թութակով: Հավանաբար, նա մեզնից շուտ է հայտնաբերել այս լուսանկարը, որից պարզվում է, որ էկզոտիկայի ու հատկապես թութակների սիրահար է նաեւ նախարարը: Ի դեպ, նախարարի ֆեյսբուքյան էջը դեռ խմբագրված չէ՝ Ալթունյանը շարունակում է մնալ «ԻՆԳՈ-Արմենիայի» գործադիր տնօրեն:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս