15 Մայիսի, 2018

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրեն բարոյականություն չսովորեցնել. հայտնում է РИА Новости-ն:

«Էրդողանը ՀԱՄԱՍ-ի խոշորագույն կողմնակիցներից է, և, անկասկած, հասկանում է` ինչ է նշանակում ահաբեկչություն և սպանդանոց: Խորհուրդ եմ տալիս Էրդողանին մեզ բարոյականություն չսովորեցնել»,-ասել է նա:

Նախօրեին, խոսելով Գազայի հատվածում բախումների մասին, Էրդողանը Իսրայելին ահաբեկչական պետություն էր անվանել, իսկ պաղեստինցիների նկատմամբ վերաբերմունքը` ցեղասպանություն որակել:




kotayk

Լրահոս