24 Հունվարի, 2019
 hayeli.am-ի ունեցած տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին,բացի ավագ որդուց՝ Սեդրակ Քոչարյանից, կալանավորումից հետո առաջին անգամ  թույլատրել են այցելել Քոչարյանին:

Երեկ նրանք այցելել են նրան:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը Մարտի մեկի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27-֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին այն Վերաքննիչ դատարանում: Վերջինս էլ բավարարվել էր պաշտպանների բողոքները` համարելով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից: Նոյեմբերի 15-֊ին Վճռաբեկ դատարանը որոշել էր մասնակի բավարարել Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության։

Դեկտեմբերի 7-ին  հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը, համաձայն որի` առաջին ատյանի դատարանի` Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը մնում է ուժի մեջ։  Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվեց:

kotayk

Լրահոս