5 Նոյեմբերի, 2016

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Թոխմախի գերեզմանատան աղբամանի մոտ զենք-զինամթերք է թողել: Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, ինքնաշեն 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, 10 պայթուցիչ, 2 լուսաձայնային փամփուշտ, 92 հատ 7.62 մմ տ/չ և 95 հատ 5.45 մմ տ/չ փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

kotayk

Լրահոս