mnews

21 Հոկտեմբերի, 2017

«Ժամանակ» թերթը րում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի երբեմնի լարված հարաբերությունները հարթվել են:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ն հույս ունի, որ ի վերջո ՀՀԿ-ՀՅԴ տանդեմը ԲՀԿ-ին կառաջարկի մաս կազմել իշխանական կոալիցիային, որից հետո Իշխան Զաքարյանը փոխվարչապետ դառնալու «ախորժակ» ունի, քանի որ նոր Սահմանադրությամբ 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ:

ՀՀԿ մեր աղբյուրները հայտնում են, սակայն, որ եթե ԲՀԿ-ն նույնիսկ հրավիրվի կոալիցիա, դա անպայման չի նշանակի, որ նրան կվերապահվի փոխվարչապետի պաշտոն: Նույնը վերաբերում է դաշնակցությանը: Չի բացառվում, որ բոլոր փոխվարչապետներին կոալիցիայի հետ խորհրդակցելով առաջարկի և հաստատի ՀՀԿ-ն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս