26 Մարտի, 2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Լոռու մարզի իրավապահների գործողությունների մասով բացահայտումները շարունակվում են: Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի գործողությունները պարտակելու նպատակով կաշառք վերցնելու համար կալանավորվել են Լոռու մարզի քննչականի պետ Թաթուլ Շուշանյանը և ևս երկու քննիչ: Սակայն, ինչպես նկատում ենք, բացի քննիչներից` Լոռու մարզի ոստիկանության պաշտոնատար անձինք ևս հայտնվել են մեղադրյալի աթոռին:

«Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով, ինչպես նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Դավիթ Դավթյանի իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

kotayk

Լրահոս