mnews

29 Նոյեմբերի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում ՀՀ-ում Ռու­սաստանի Դաշնությունը նոր արտա­կարգ և լիազոր դեսպան կնշանակի: Բանն այն է, որ մարտի 22-ին լրանում է դեսպան Իվան Վոլինկինի պաշտոնա­վարման հինգ տարին: Առհասարակ, դեսպանները նշանակվում են 3 կամ 5 տարի ժամկետով, որից հետո փոխարին­վում են: Իվան Վոլինկինը դիվանագի­տական աշխատանքի Հայաստանում նշանակվել էր 2013 թվականի մարտի 22-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Վյաչեսլավ Կովալենկոյին: Այսպիսով՝ չորս ամիս անց ՀՀ-ում ՌԴ-ի նոր դես­պան կունենանք: Սակայն դեռևս հայտ­նի չէ, թե ՌԴ-ն դեսպանի պաշտոնում ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

kotayk

Լրահոս