mnews

10 Դեկտեմբերի, 2016

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017-ի խորհրդարանական ընտրություններում՝ որպես ռեյտինգային թեկնածու: «Ժողովուրդ»-ն այս հարցի առնչությամբ հստակ պատասխան ստանալու համար զրուցեց Ա. Սահակյանի հետ, որն ասաց. «Աջափնյակի ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի ղեկավար եմ և կառաջադրվեմ, եթե այդպիսի քաղաքական որոշում լինի։ Իսկ նման որոշում պետք է կայացնի կուսակցությունը, եթե կուսակցությունը կկայացնի, ուրեմն ռեյտինգային ընտրացուցակով կմասնակցեմ, Եթե չի կայացնի, կլինեմ կազմակերպչական աշխատանքների մեջ»։ Մեր այն հարցին, թե ինքը ցանկություն ունի՝ մասնակցելու, Սահակյանը պատասխանեց. «Եթե երկրի զարգացմանը պետք է, կուսակցությանը պետք է դա, ուրեմն կմասնակցեմ, Եթե կուսակցությունը որոշի»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս