16 Հունիսի, 2018

lragir.am-ը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել ՀՀԿ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում, ինչպես նաեւ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի առանձնատանը:

Վերջին օրերին Էջմիածնում անհանգիստ էր՝ Դոն Պիպոն բազմամարդ ցույցեր է կազմակերպել Մանվել Գրիգորյանի դեմ, պահանջելով նրա որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:

Նիկոլ Փաշինյանը երեկ գրառում էր արել այս կապակցությամբ, ասելով, որ թույլ չեն տա թավշյա հեղափոխության խորհրդանիշների օգտագործումը մաֆիոզ պատերազմներում:

ԶԼՄ-ներում տեղեկություն եղավ, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքում խուճապ է՝ ըստ ականատեսների, առավոտյան Էջմիածնում Կարեն Գրիգորյանի տնից ինչ որ արկղեր են բարձել մեքենայի մեջ ու տարել Արցախ՝ Հադրութ, որտեղ Մանվել Գրիգորյանը տուն ունի:

Մանվել Գրիգորյանի բրիգադը պատերազմի տարիներին տեղակայված էր Հադրութում, եւ շատերի պնդմամբ՝ դա նրա համար լավ քող էր քաղաքական ու տնտեսական քվոտաների համար:

Ապրիլյան պատերազմը ցրեց Մանվել Գրիգորյանի ռազմական լեգենդը, նրան հիշեցրին նախկին մեղքերը եւ պահանջեցին հեռանալ Հադրութից:

Ի՞նչ արկղեր է նա փորձել տանել Հադրութ: Ըստ ամենայնի, դրանք փնտրում է նաեւ ԱԱԾ-ն: Ի՞նչ կա դրանց մեջ՝ զենք, փաստաթղթեր, փող…

Իր հերթին, Արցախում անհանգիստ վիճակ է: Երեկ Ստեփանակերտում տեղի է ունեցել հերթական հանրահավաքը Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով: Ոստիկանությունն արգելել է հանրահավաքի անցկացումը հրապարակում, այն տեղի է ունեցել կենտրոնական զբոսայգում: Առաջ են քաշվել կոնկրետ պահանջներ՝ նախագահի եւ ԱԺ նախագահի հրաժարական»:

Մանրամասները` այստեղ:

kotayk

Լրահոս