8 Օգոստոսի, 2018
Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը:

Նախկին բնակիչները պետք է գիտակցեն, որ նոր սեփականատերը ցանկացած պահի կարող է իրենց հանել հաշվառումից, եթե չեն կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը:

Արդյունքում հաշվառում չունենալով կսահամանափակվի քաղաքացու մի շարք իրավունքներ, մասնավորապես, անձնագիր ստանալը կամ փոխանակելը, ՏԻՄ ըտրություններին առաջադրվելը, մասնակցելը և այլն:
Հորդորում ենք ժամանակին կատարել օրենքով սահմանված, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջից

 

kotayk

Լրահոս