4 Նոյեմբերի, 2016

Առջեւում կարեւոր խորհրդարանական ընտրություններ են, ՀՀԿ-ականներն էլ պնդում են, որ ՀՀԿ-ն լոկոմոտիվ քաղաքական ուժ է. ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանից «Առավոտը» հետաքրքրվեց` ընդդիմադիր դաշտում ՀՀԿ-ն ո՞ր ուժին է մրցակից տեսնում, առհասարակ, արժանի մրցակից ունի՞: Արմեն Աշոտյանը հարցը որակեց «լավը, սադրիչ եւ անտեղի»:

Ըստ նրա՝ ամեն դեպքում հետաքրքիր է այս ուղղությամբ մտորելը: Բայց հարցը սադրիչ է, քանի որ տարբերակել որեւէ քաղաքական ուժայնություն գոյություն ունեցող քաղաքական ուժերից, այն էլ այն պարագայում, երբ քաղաքական դաշտի վերադասավորումները չեն ավարտվել, անշնորհակալ գործ է: Նա վաղաժամ է համարում քաղաքական մրցակցության մասին խոսելը. «Ակնհայտ է, որ քիչ թե շատ ներուժ կամ ամբիցիա ունեցող քաղաքական ուժերը փորձում են վերախմբավորվել: Վերադասավորումները դեռեւս չեն ավարտվել: Պատկերը առավել տեսանելի կլինի ընտրություններին մոտ շրջանում: Հատկապես, եթե խոսում ենք գաղափարական ընդդիմության մասին, մի շարք նախաձեռնություններ կան ազատականներին, լիբերալներին միավորելու, ուժեղ անհատներից եւ հայտնի անհատներից վերջապես մի քաղաքական ուժ ստանալու հնարավորություն ստեղծելու: Կկորցնի՞ այդ տեսակ ընդդիմությունն այդ հնարավորությունը, թե՞ կօգտվի եւ ներկայացված կլինի խորհրդարանում՝ չեմ կարող ասել, քանի դեռ չի ավարտվել այն գործընթացը, որի մասին ազդարարում են մեր ազատական, քաղաքական գործընկեր-մրցակիցները»:

Կարդացեք տպագիր «Առավոտի» այսօրվա համարում «Առավոտ»

kotayk

Լրահոս