21 Հունվարի, 2019

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, բաց նամակ է գրել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ՝
պարոն Նիկոլ Փաշինյանին Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Հարգելի պարոն Փաշինյան,
Ձեզ բազմիցս գրավոր դիմել եմ ընդունելության խնդրանքով, ներկայացրել եմ նաև իմ մտահոգություն հարցի էությունը, այն, որ որպես հրեշավոր կերպով սպանված Իոսիվ Աղաջանովի ծնող չեմ կարող հաշտվել Մհեր Ենոքյանի նկատմամբ հնարավոր ներման գործընթացի հետ` միաժամանակ խնդրելով ընդունելություն:

Ինձ Ձեր աշխատակազմից տեղեկացրել են, որ խնդիրը ներկայացվել է Ձեզ և արդեն Դուք պետք է կարգադրություն անեք ինձ ընդունելու կամ չընդունելու հարցի վերաբերյալ:

Հարգելի պարոն վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես սպանված Իոսիվ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և վերջապես որպես հայ մարդ խնդրում եմ տաս րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար

Հարգանքով՝

Միխայիլ Աղաջանով
21, հունվար, 2019թ․»

kotayk

Լրահոս