23 Մարտի, 2020
Վաղը ժամը 14:00-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ռեստորանի աշխատակիցներին կանչել են ռեստորանի կադրերի բաժին՝ հետին թվով դիմումներ գրելու, որ մեկ ամսով արձակուրդ են գնալու՝ իրենց հաշվին:

Armtimes.com-ն է գրում և նշում, որ թղթակցի հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է ռեստորանի աշխատակիցներից մեկը, որը, հասկանալի պատճառով, չի ցանկացել ներկայանալ: Նա նշել է, որ արտակարգ դրության սահմանումից հետո իրենց ասել էին, որ չգնան աշխատանքի, ռեստորանը փակվել է:

Էսօր մեկը մյուսի միջոցով փոխանցել են, թե եկեք, դիմում գրեք, որ ամսի 15-16-ից (մարտի-խմբ.) արձակուրդ եք գնում ձեր հաշվին՝ մեկ ամիս»,- տեղեկացրել է խմբագրություն դիմած աշխատակիցը՝ հավելելով, որ այդ մասին հայտնում է, որ բոլորը իմանան, թե հեռուստացույցի էկրանից այն կողմ, բարեգործությունների հետևում ինչ է կատարվում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

kotayk

Լրահոս