5 Նոյեմբերի, 2016

Ինչպես արդեն տեղեկացվել է, Կարապետյանների ընտանիքի կողմից 2000-ական դոլար է հատկացվելու 2016թ. ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց բոլոր 97 ընտանիքներին: Հաշվի առնելով ժամկետների ճշտման հետ կապված բազմաթիվ զանգերն ու անհատական նամակները՝ տեղեկացնում ենք, որ արդեն իսկ ավարտվել են ընտանիքների տվյալների ճշտման աշխատանքները և տասն օրվա ընթացքում կիրականացվի գումարների հատկացման գործընթացը:Այսօր արդեն փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող ընտանիքների, իսկ արդեն վաղը կփոխանցվեն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից զոհվածների ընտանիքների գումարները:

Կարապետյանների ուշադրության կենտրոնում են նաև մարդիկ, ովքեր իրենց կամքով այս օրերին մեկնել են պաշտպանելու Արցախ աշխարհի սահմանները: Հաշվի առնելով, որ սահման են մեկնել ընտանիքների հիմնական կերակրողները, Կարապետյանների ընտանիքի կողմից աջակցություն կստանան նաև Լոռու մարզի մոտ 200 կամավորների ընտանիքներ:

Մայիսին Կարապետյանների կողմից սննդամթերք կստանան Վանաձոր քաղաքի բոլոր մանկապարտեզները: Հետագայում նման աջակցություն կստանան նաև Սպիտակի և Ալավերդու տարածաշրջանների մանկապարտեզները:

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի մամուլի ծառայություն

kotayk

Լրահոս