28 Հունվարի, 2017

ՀՀԿ երկար սպասված խորհրդի նիստում նախօրեին Սերժ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը լքել կուսակցությունը:

Աբրահամյանը կուսակցությունից հեռանալու մասին իր հայ­տարարության մեջ պատճառներին անդրադարձել էր մեկ բառով, արժանապատվություն: Սերժ Սարգսյանին նա մեղադրում է իր ար­ժանապատվությունը ոտնահարելու մեջ: Ինչպես հայտնի է, ՀՀԿ խորհրդի այս նիստից հետո Հովիկ Աբրահամյանը, զրկվելով կու­սակցությունում բարձր դիրքերից, դառնալու էր շարքային անդամ, ինչը նրա կարծիքով իր համար անարժանապատիվ վիճակ է:

Սերժ Սարգսյանի տեսակետը հետեւյալն է. «Մենք երբեք ան­ձերի խնդիր չենք լուծել, հիմա էլ անձերի խնդիր չենք լուծում… Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները … Ես երբեք չեմ հանդուրժե­լու, չեմ կարեւորելու մարդկանց իրենց անձի մասին պատկերա­ցումներով»:         ,

Հովիկ Աբրահամյանի պատկերացումները սեփական անձի մասին այնքան բարձր են, որ նա պետք է փորձի մարդկանց հնարավորինս մեծ խումբ իր հետ հանել ՀՀԿ-ից: Նա նույնիսվ իր հայ­տարարության մեջ ներկայացրել էր այդ մարդկանց մոտավոր շր­ջանակը` պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներ, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներ: Այս մարդկանցից ոմանք իներցիայի ուժով գուցեեւ հետեւեին կոչին եւ դուրս գալով ՀՀԿ-ից իրենց հռչակեին Աբրահամյանի «համախոհներ»:

Սույն վտանգը չեզոքացնելու համար Սարգսյանն իր ելույթում կուսակցության շարքերը պոտենցիալ լքողներին հասկացրեց, որ կսխալվեն, որովհետեւ Հովիկ Աբրահամյանի ուժի եւ իշխանու­թյան ակունքը միմիայն ՀՀԿ-ն էր: «Մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոս­քի մեջ, չորանում ու գնում են»,- ասաց Սարգսյանը:

Աբրահամյանի պատասխանը չուշացավ. «Մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ- որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուր­դային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդաոնա ամ­բողջը: Միգուցե մինչ այդ պոկված դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչեւ ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգեւել»,- երեկ գրեց նա:

Հովիկ Աբրահամյանն արդեն երրորդ անգամ է ենթաւոեքստով
խոսում վարչապետի պաշտոնից իրեն հեռացնելու ե Կարեն Կա­րապետյանով փոխարինելու մասին: Սեպտեմբերի 8-ի ՀՀԿ խորհրդի նիստում Աբրահամյանն իր հրաժարականը կապեց «աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմա­կան գործոնների» հետ:

Հետո միայն պարզ դարձավ, թե ինչի մա­սին է խոսքը, աշխարհաքաղաքականը տարածաշրջանում Ռու­սաստանի դիրքերի ամրապնդման անհրաժեշտությունն էր, արտաքին տնտեսականը` գազի ոլորտում Իրան-Հայաստան համա­գործակցության խորացման փորձերը, ռազմականը’ ապրիլյան պատերազմը:

Սրանք են այն գործոնները, որոնց արդյունքում Կա­րեն Կարապետյանը Մոսկվայից տեղափոխվեց եւ նշանակվեց ՀՀ վարչապետ: ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարության մեջ էլ Աբրա­համյանն ասում է. «ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցան­կանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր եւ պետականամետ»:

Հայտնի էր, որ ՀՀԿ-ում Աբրահամյանի տեղը դե ֆակտո եւ դե յուրե անցնելու է Կարեն Կարապետյանին, եւ այդպես էլ եղավ: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայրենասիրու­թյունն ու պետականամետությունը կասկածի տակ դնելը լուրջ է, իհարկե: Աբրահամյանը Կարապետյանին երեկ անվանեց «տեխ­նոլոգիական գործարանի խառնուրդային ջուր, որը կարող է մխտռել մայր հունը, բնակավայրեր ոչնչացնել»: Ինքը` Աբրահամ­յանը, «սեփական հողի հոտը կրող առվակն» է:

Սրանք թափանցիկ ակնարկներ են եւ լուրջ մեղադրանքներ են պարունակում, որոնք կարող են ինչ-որ պահի ավե|ի ուղիղ ձևա­կերպվել:

Հիշեցնենք, դեկտեմբերի սկզբին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Կարապետյանին անուղղակիորեն անվանել էր ազգային անվտանգության սպառնալիք: Հովիկ Աբրահամյանի խնդիրը, բնականաբար, Կարեն Կարապետյանի հետ չէ: Եթե նա երբեւէ ավելի ուղիղ խոսի այս մասին, ապա Սերժ Սարգսյանին կմեղադրի Կարապետյանի նշանակմամբ պետության անվտան­գությունն ու ինքնիշխանությունը հարվածի տակ դնելու մեջ: Դա պետական դավաճանությանը հավասարազոր մեղադրանք է:

Աբրահամյանը, վստահ ենք, այս առումով Սարգսյանից հետո ամենաինֆորմացված անձն է: Սա է պատճառը, որ Մարզպանն էդուարդ Շարմազանովի միջոցով երեկ սպառնաց Հովիկ Աբրա­համյանին: Վերջինիս հիշեցվեց Արարատյան դաշտի արտեզյան ջրերը սեփական ձկնաբուծարանների համար անօրինական ճանապարհով օգտագործելու խնդիրը, որը ցանկացած պահի կարող է քրեական գործ դառնալ: Այլաբանորեն նաեւ ասվեց. Աբ­րահամյանը կրակի հետ է խաղում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

kotayk

Լրահոս