28 Սեպտեմբերի, 2017

shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետից Ոստիկանություն են բերման ենթարկել Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Առաքելյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, ով նշված սննդի կետի տնօրենն է, կասկածվում է սեպտեմբերի 26-ին, ժամը 21։00-ի սահմաններում իր աշխատավայրում գազային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ արձակելու, ինչպես նաև հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մեջ»:

Մանրամասները` այստեղ:

kotayk

Լրահոս