23 Դեկտեմբերի, 2019
 Ռանչպար համայնքի ղեկավար Մանուկ Օհանյան.
Մանուկ Օհանյանը 2002 թվականից ղեկավարում է Արարատի մարզի Ռանչպար համայնքը: Այս տարիներին բազմաթիվ խնդիրներ գտել են իրենց լուծումը, սակայն կան այնպիսիները, որոնք դեռևս լուծման փուլում են:
 
-Պարոն Օհանյան, երկար տարիներ է ղեկավարում եք Ռանչպար  համայնքը: Այս տարիների ընթացքում ինչպիսի՞ աշխատանքներ եք իրականացրել: 
 
 –Գյուղի համար արել եմ այն, ինչը կարողացել եմ` իմ ուժերով, բարեկամների ու ընկերական շրջապատի օգնությամբ: Կան աշխատանքներ, որոնք առաջ եմ տարել ոչ թե փողի, այլ ընկերներիս միջոցով, այսինքն` հարգանքի ու վստահության շնորհիվ: Մասնավորապես, գյուղի բոլոր ճանապարհները վերանորոգվել է: Նոր թաղամասում ՀԷՑ-ի միջոցով, առանց համայնքի բյուջեից որևէ հատկացում կատարելու, լուծվել է հոսանքի հարցը, անցկացվել են էլեկտրագծեր, տեղադրվել են նոր հենասյուներ, հաշվիչներ ու ենթակայան:Վերանորոգվել է 
4 խորքային հոր` ապահովելով բնակչության թե խմելու, թե ոռոգման ջրի պահանջը:
Տրանսպորտի և կապի նախարարության միջոցներով վերակառուցվել է Սև ջուր գետի վրայով անցնող կամուրջը: Վերանորոգվել է գյուղապետարանի շենքը:Բուժկետի տանիքն է վերանորոգվել, բացի այդ, շվեյցարական դոնոր կազմակերպության հետ կնքված համապատասխան պայմանագրի արդյունքում, այն ապահովվել է նոր բուժսարքավորումներով: Ընդ որում, բուժկետից օգտվում են նաև հարևան գյուղի բնակիչները:Դպրոցական շենքն է վերանորոգվել,նորոգումն ընդգրկել է տանիքը, փոխվել են դռներն ու պատուհանները, ներքին հարդարում է արվել:
-Եթե ամփոփենք 2019 թվականը, ապա ինչպիսի՞ն էր տարին Ռանչպար  համայնքի համար:
Այս տարի Ռանչպար համայնքը կրկին ունեցավ  ձեռքբերում՝ կարողացանք ամբողջությամբ բյուջեի միջոցներով կարգավորել ցերեկային լուսավորության հարցը:Գյուղի կենտրոնական փողոցները ,մոտ 6,6կմ լուսավորություն է անցկացվում այս պահի դրությամբ,որի արժեքը կազմում  14 մլն դրամ:Հերթական ծրագիրը իրականացավ այս տարի ,Ռանչպար գյուղը ունեցավ նորակառույց մանկապարտեզ,կառուցման խոստումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել էր մարտի 16-ին իր կատարած այցի ընթացքում: Ռանչպար գյուղում գտնվելով՝ ծանոթացավ համայնքի խնդիրներին ու հանձնարարեց զբաղվել դրանցով՝ առաջին հերթին կենտրոնանալով մանկապարտեզի խնդրի վրա:Մանկապարտեզն իր միջոցներով կառուցել է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը:
– Ինչպե՞ս են ապրում Ռանչպար գյուղը, ռանչպարցիները:
– Նորմալ, գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, կարելի է ասել ամեն ինչ իր հունի մեջ է ընթանում:Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կուլտուրաներ:Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը` շուրջ 154,2 հա, կան խոտհարքեր: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ: Գյուղն ունի ձկնաբուծական տնտեսություն:Ամեն տարի խնայված դրամական միջոցներն էլ նպատակաուղղում ենք սոցիալապես անապահով,և այլ կարգի օգնությունների հատկացմանը՝ նոր ծնված երեխաներին շնորհավորում ենք համայնքապետարանի կողմից,  և թաղման արարողությունների ցավակցություն համար :

-Առաջիկայում ամենագեղեցիկ և ամենահեքիաթային տոներն են Ամանորն ու Սուրբ ծնունդըինչպե՞ս եք պատրաստվում նշել այն:

– Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է, ես այն միշտ անցկացնում եմ ընտանիքիս հետ:
Այս տարի նույնպես բացառություն չէ, այն կանցկացնեմ ընտանեկան ջերմ մթնոլորտում,շրջապատված նաև իմ թոռնիկներով ,ինչպես նաև իմ բարեկամների, ընկերների և համագյուղացիների հետ տոնական սեղաների շուրջ:

-Ինչպիսի՞ն է հարաբերությունները որպես համայնքի ղեկավարի և համագյուղացիների: 

 -Շատ նորմալ,անընդմեջ վերընտրվելը այդ մարդկային ճիշտ հարաբերությունների արդյունքն է:Մեզանում բնակվում են Բաքվից բռնագաղթվածներ, որ օրենքը հարգում ու գնահատում են: Ճիշտ վերաբերմունքի, մոտեցման դեպքում անհարկի որևէ խնդիր չի առաջանում: Ես իմ աշխատանքում առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ բոլորի համար էլ լավ լինի, որ համայնքն առաջընթաց ու զարգացում ապրի: Բոլորին էլ հավասարապես եմ վերաբերվում, խտրականության դրսևորումը բացառված է: Համայնքի համար կենսականորեն կարևոր խնդիրները քննարկվում է  ավագանու  ակտիվ մասնակցությամբ: Լուրջ քննարկումներից հետո  միայն գալիս ընդհանուր հայտարարի:
     Մանուկ Օհանյանն անչափ լավատես է, համոզված, որ ամեն ինչ լավ է լինելու… գյուղի համար նոր բան անելը, ստեղծելն ամենամեծ բավականությունն են պարգևում իրեն: Բավարարված է զգում , երբ համագյուղացու համար տքնել-չարչարվելով` արդյունք է ստանում, մարդկանց դեմքերին ժպիտ ու գոհունակություն տեսնում: Բնակչի կողքին է` պատրաստակամ ծառայելու նրան, լուծելու ցանկացած խնդիր: Պատահական չէ, որ բնակիչն էլ նրա նկատմամբ է հարգալից ու պատկառանքով:

Mnews.am

kotayk

Լրահոս