20 Դեկտեմբերի, 2018
  Հայաստանում հանցավորության աճ չկա։ Այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը` մեկնաբանելով համաներման արդյունքում հանցավորության աճի մասին մամուլում առկա տեղեկությունները։

«Աճ կա, բայց այն համահունչ է այլ երկրների վիճակագրությանը»,– ասաց Օսիպյանը` խոստանալով տարվա ցուցանիշներն ամփոփելուց հետո դրանք տրամադրել լրատվամիջոցներին։

Այդուհանդերձ, ոստիկանապետը չհերքեց, որ համաներումով վաղաժամկետ ազատ արձակվածների թվում կան մարդիկ, ովքեր կրկնահանցագործություններ են գործել։

«Բնակարանային, անձնական ունեցվածքի գողություն, խուլիգանություն, դանակահարություն, տարբեր բնույթի հանցագործություններ»,– ասաց Օսիպյանը` հրաժարվելով այս պահին ներկայացնել համաներվածների գործած հանցագործությունների վիճակագրությունը, բայց խոստանալով դա ևս ներկայացնել ավելի ուշ` ամփոփելուց հետո։

 

 

 

kotayk

Լրահոս