14 Օգոստոսի, 2018
 «Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նա­խարար, ՀՀ նախկին ռազմա­կան տեսուչ Միքայել Հարությունյա­նը, ով հետախուզվում է Մարտի 1-ի գործով, գտնվում է Մոսկվայում: Լավատեղյակները պնդում են, որ հայ իրավապահները գիտեն նրա գտնվելու վայրը, բայց ձերբակալել չեն կարողանում: Բանն այն է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, և կասկած կա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տալիս նրան ձերբակալել:

Ի դեպ, ՀՔԾ պետ Սասուն Խա­չատրյանը հայտարարել է, թե կստուգեն նրա՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը: Մենք նախորդ շաբաթ դիմել էինք ՀՔԾ՝ պարզելու, թե ստուգել են Մ. Հարությունյանի քաղաքացիության հարցը: Երեկ մեզ կրկին պատասխանեցին՝ կստուգենք: Տպավորություն է, թե այդ ստուգումը տաժանակիր աշխատանք է, այլ ոչ թե անձնագրայինի բազայում 5 րոպեանոց գործողություն: Ի դեպ, Խաչատուրո­վը ևս ՌԴ քաղաքացի է և, լավատեղյակների պնդմամբ, չէր գա հարցաքննության, եթե իմանար, որ իրեն որպես մեղադրյալ են ներգրավելու:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատուրովին ստորա­գրությամբ բաց են թողել՝ հաշվի առնելով Մոսկվայի արձագանքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս