20 Հունվարի, 2019
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երեւանի 3 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից:

Նատալյա Ստեփանյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Ռուզաննա Գրիգորյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի Էռնեստ Թելմանի անվան համար 13 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի  պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Մարիաննա Ավագյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի համար 98 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային  կազմակերպության տնօրենի  պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

 

kotayk

Լրահոս