9 Դեկտեմբերի, 2019

Արարատի մարզի Վարդաշեն համայնքը Գևորգ Բարխոյանը ղեկավարում է 2004 թվականից: «Շուրջ 16 տարի ղեկավարելով համայնքը  քիչ ժամանակ չէ, որպեսզի մարդը՝ համայնքի ղեկավարը կարողանա դրսևորել իրեն աշխատանքում և իր համայնքի համար ինչ-որ բարիք ստեղծի, արարի, աշխատի, ի վերջո, համագործակցի գյուղացիների հետ, կիսի նրանց առօրյա հոգսերը, փորձի թեթևացնել, իսկ եթե 16 տարվա ընթացքում սայլը տեղից չի շարժվում, գյուղացուն այլ ելք չի մնում, քան փոխել, եթե կա այլընտրանքային թեկնածու քվեարկել նրա օգտին», – «Mnews.am» -ի հետ զրույցում ասաց Բարխոյանը:

-Գյուղը շատ համերաշխ է,- նշեց Գևորգ Բարխոյան:- Ամեն մեկն իր գործով է զբաղված: Մենք էլ մեր հերթին օգնում ենք մարդկանց կարիքի դեպքում, յուրաքանչյուրի կողքին կանգնած ենք: Նյութապես օգնում ենք կարիքավոր ընտանիքներին: Ջանում ենք, ելնելով մեր վիճակից, ամեն լուման նպատակային ու արդյունավետ օգտագործել:

-Պարոն Բարխոյանը Ձեր ղեկավարման տարիներին կատարված աշխատանքերից կխոսե՞ք:

-2004-ից ղեկավարելով համայնքը, մի շարք աշխատանքներ ենք իրականացրել:  Տեղաբնակները հիմնականում զբաղվում են հողագործությամբ,այգեգործությամբ, խաղողագործությամբ:Փոքր  գյուղ է՝ 650 բնակչով,բնականաբար ,բյուջեն շատ փոքր է, մեծ աշխատանքներ կատարել հնարավոր չէ առանց ՀՀ կառավարության հրատապ ծրագրերով:«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի և գործընկերների ներդրումներով   գյուղում շինարարության մեջ օգտագործվող նոր արտադրություն  հիմնելու  պայմանավորվածություն ենք ձեռք բերել:

Համայնքապետը մեծապես կարևորում է նաև բնակչի հետ առողջ, բնականոն փոխհարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը: Իսկ գյուղացիների հետ զրույցից պարզ դարձավ, որ շատ գոհ են իրենց ղեկավարից, իր լավ աշխատանքով կանգնած է յուրաքանչյուրի կողքին:

-Եթե ամփոփենք 2019 թվականը, ապա ինչպիսի՞ն էր տարին Վարդաշեն  համայնքի համար:

-Կարող եմ ուրախությամբ նշել, որ 2019 թվականը բավականին հաջող էր Վարդաշեն  համայնքի համար: Այս տարի մի շատ կարևոր ծրագիր իրականացվեց,որին շատ երկար տարիներ սպասում էինք ամբողջ համայնքի բնակիչներս,շնորհիվ  նոր մարզպետի՝ Գարիկ Սարգսյանի, ոռոգման ջրի ներցանցային համակարգի կառուցում-նորոգում , որը ընդգրկվել էր  պետական ծրագրում,  համայնքային բյուջեից  համապատասխան համաֆինանսավորմամբ , որը կլուծի  գյուղի ամբողջ տնամերձ հողատարածքների ոռոգումը: Չնայած փոքր միջոցներին` համայնքն  ապրում է իր բնականոն հունով՝ գազաֆիկացված է, ապահոված է  մշտական խմելու ջրով, գլխավոր ճանապարհը նույնպես վատ չէ, ունի հիանալի կառուցված դպրոց:

-Ինչպիսի՞ն է գյուղապետարանբնակիչ և գյուղապետարանմարզպետարան փոխադարձ կապը։

-Շատ լավ, ունենք աշխատանքային նորմալ հարաբերություններ: Համայնքի բնակիչների հետ մշտապես կապի մեջ ենք, ունենք ընդունելության օրեր, բնակիչները դիմում են տարբեր հարցերով և հնարավորինս սեղմ ժամկետում ստանում են իրենց խնդրի լուծումը:Արարատի մարզը իմ համայնքի ղեկավար աշխատած տարիներին մի քանի մարզպետներ է փոխել ,այս տարիների ընթացքում բազմիցս դիմել եմ ,նախահաշվարկներ ներկայացրել ,որպեսզի ներգավեինք մեր համայնքը ՀՀ  կառավարության մարզային ներդրումների հրատապ ծրագրում ,միշտ մերժում ենք ստացել:Առաջին դեպքն էր ,որ 23 մլն դրամի ներդրում եղավ Վարդաշենում պետության աջակցությամբ, և մոտ 930մ ոռոգման ջրի ջրագիծ վերանորոգվեց:Մեր շնորհակալությունն ենք հայտնում մարզպետ Գարիկ Սարգսյանին, Վարդաշեն համայնքին ընդգրկելու և սուբվենցիոն ծրագրով համայնքին գումար հատկացնելուն:

-Պարո՛ն Բարխոյանըստ Ձեզ ,Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչն է փոխվել երկրում:

-Կարող եմ ասել հույսն է արթնացել ,թեկուզ այսօր գյուղացու սոցիալական կյանքում էապես  բան չի փոխվել ,սակայն հեղափոխությունից հետո մարդկանց մեջ աշխատելու, արարելու եռանդ եմ տեսնում, ինչը շատ ողջունելի է, եթե նախկինում մարդիկ մտածում էին՝ իրենց տները վաճառեն և արտագաղթեն հայրենի երկրից, ապա այսօր ոչ միայն մնացել են իրենց հայրենիքում ,այլ նաև հավատով են լցված վաղվա օրվա հանդեպ:
Մեր համայնքում այն մարդիկ, ովքեր ունեին բարձրագույն կրթություն և գործազուրկ էին, այսօր արդեն աշխատանք ունեն:

-Խոսեցինք ձեռքբերումներիցնաև կցանկանայինք խոսել թե ի՞նչ չլուծված խնդիրներ կան համայնքում:

-Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը,որը մասնակի վերանորոգվեց ինչպես արդեն խոսեցինք ,նաև մշակույթի տան վերանորոգումը,այս պահին մեկ -երկու սենյակ փոքր ինչ վերանորոգվել է և ծառայում է որպես գյուղապետարան:Համայնքում կարևոր խնդիր է բուժկետի կառուցումը ,որը նախատեսվում է հաջորդ տարի ,արդեն նախահաշվարկը ունենք:

-Առաջիկայում ամենագեղեցիկ և ամենահեքիաթային տոներն են Ամանորն ու Սուրբ ծնունդըինչպե՞ս եք պատրաստվում նշել այն:

– Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է, ես այն միշտ անցկացնում եմ ընտանիքիս հետ:
Այս տարի նույնպես բացառություն չէ, այն կանցկացնեմ ընտանեկան ջերմ մթնոլորտում,նաև իմ համագյուղացիների հետ տոնական սեղաների շուրջ:

-Ի՞նչ կմաղթեք վարդաշենցիներին: Ինչպիսի՞ հեռանկարներ ունի գյուղը:

 Կցանկանայի բոլորիս առողջություն և կամքի ուժ, որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները: Ուզում եմ, որ լինենք լավատես,մտածենք, թե յուրաքանչյուրս ինչ կարող է անել մեր կյանքը բարելավելու համար: Բողոքով ու բամբասանքով չենք կարող ապրել. ճանապարհ են հարթում աշխատանքով:

-Ինչպիսի՞ Հայաստանում կցանկանանքոր ապրեն Ձեր երեխանները:

-Երազում եմ, որ երեխաններս, առհասարակ բոլորը, ապրեն ապահով Հայաստանում, երազում եմ, որ մեր սահմանները ամուր լինեն՝ զերծ թշնամու գնդակից, երազում եմ տեսնել հզոր և զարգացած Հայաստան:

Mnews.am

 

 

 

 

 

kotayk

Լրահոս