8 Հունվարի, 2018

Այսօր լրատվության կիզակետում է Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի (Արա Վարդանյան) ավագ որդին՝ Սարգիսը, որի մասնակցությամբ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել լուսադեմինԵրևանի Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: Պարզվում է, որ այսօր նաև հետախուզում է հայտարարվել Ճըվճվ Արոյի կրտսեր որդու՝ 24-ամյա Սերժ Վարդանյանի նկատմամբ:

Այս մասին Armtimes.com-ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) և ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) ներգրավվել է որպես մեղադրյալ:

Առաջին դրվագով՝ կողոպուտը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում: Տռուզյանն ասաց, որ ըստ գործի նյութերի՝ Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցի կամուրջի հարևանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Սերժ Արայի Վարդանյանը բացահայտ կերպով պոկելու եղանակով հափշտակել է Կարեն Արայի Գասպարյանի պարանոցի՝ զգալի չափերի 200.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա վզնոցը:

Մանրամասները՝ այստեղ

 

 

kotayk

Լրահոս