23 Մայիսի, 2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շատ է նեղվել այն բանից, որ իրեն հանդիմանել են բանակում չծառայելու համար: Այդ իսկ պատճառով էլ շտապել է հայտարարել, որ չի ծառայել բանակում առողջական խնդիրների պատճառով: «18 տարեկանից ազատված եմ եղել զինվորական ծառայությունից»,- ասել է Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ առցանց ասուլիսի ժամանակ։ Միաժամանակ նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է ավելի մանրամասն տեղեկություն ներկայացնել իր այն առողջական խնդիրների մասին, որոնց պատճառով նա չի անցել զինվորական ծառայությունը:

Հրաշալի կլիներ, եթե նախարարն այդ տեղեկանքը ներկայացներ որքան հնարավոր է շուտ: Սա կարևոր է ոչ մեր հետաքրքրասիրությանը բավարարում տալու համար: Ինչպես հայտնի է, գոյություն ունի կառավարության կողմից հաստատված հիվանդությունների ցանկ, որոնցով տառապող մարդիկ իրավունք չունեն բարձր պետական պաշտոններ զբաղեցնել: Եվ լավ կլինի, որ համապատասխան տեղեկանքներ ներկայացնեն նաև կառավարության մյուս` բանակային ծառայությունից խուսափած նախարարները, որ հասարակությունն ի վերջո հասկանա` սա գործադիր մարմի՞ն է, թե՞ հիվանդանոց, թե՞ դասալիքների հավաքատեղի:

Shame.am

 

kotayk

Լրահոս