28 Սեպտեմբերի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» oրաթերթը տեղեկացավ, որ երեկ գրություն է ուղարկվել ՀՀ բոլոր բուժսպասարկում իրականացնողներին՝ տեղեկացնելով, որ ՀՀ տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու համար այսուհետ պետք է վճարեն: Այս համակարգի մասին շատ է խոսվել, ըստ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի՝ այն առավել թափանցիկ է դարձնում բուժսպասարկման համակարգը եւ պարտադիր է բոլոր հիվանդանոցների համար: Ու հիմա պարզվում է, որ այդ պարտադիր թափանցիկության համար հիվանդանոցները պետք է նաեւ վճարեն՝ իրենց շրջանառության մինչեւ 1.5 տոկոսի չափով:

Բայց վճարում են ոչ թե պետբյուջե, այլ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» անհայտ ՓԲԸ-ին: Թե ով է որոշել այս գինը, ինչու այդքան ահռելի գումարներ պետք է վճարվեն անհայտ ՓԲԸ տնօրեն Ավետ Մանուկյանին, անհայտ է:

Փաստն այն է, որ բուժսպասարկում իրականացնողները լրջագույն խնդրի առջեւ են կանգնել եւ հատկապես մարզերում, որ «հիվանդ են փախցնում» միմյանցից, հրաժարվում են կառավարության այս պահանջը կատարել: Իսկ նախարարությունից էլ պարզաբանում են, թե էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգը անփոխարինելի է, եւ բոլորը պետք է հնազանդվեն»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս